Մատչելի հղումներ

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները կարող են վերսկսվել հաջորդ շաբաթ


Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները կարող են վերսկսվել հաջորդ շաբաթ

Իրանն առաջարկել է հաջորդ շաբաթ վերսկսել միջուկային ծրագրի վերաբերյալ աշխարհի տերությունների հետ բանակցությունները` պնդելով, որ հանդիպումն անցկացվի դաշնակից Թուրքիայում:

Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեր Մութաքին երեքշաբթի օրը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի՝որպես «P5+1» հայտնի խմբի հետ:

Իրանի «Մեհր» լրատվական գործակալության համաձայն, բանակցությունները նախատեսվում է վերսկսել նոյեմբերի 15-ին:

Մոթաքին ասել է նաև, որ «P5+1» կազմի մեջ մտնող պետությունների առաջնորդները գալիք բանակցությունների ընթացքում պետք է փոխեն Իրանի նկատմամբ առճակատման մոտեցումը և սկսեն համագործակցություն այս հարցի շուրջ:

XS
SM
MD
LG