Մատչելի հղումներ

Իրանը մոտ է միջուկային զենք ստանալուն


Ըստ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի, Իրանի միջուկային զենք ստանալու հնարավորությունը չի հակասում միջուկային զենքերը չտարածելու մասին պայմանագրին:

Մեդվեդևն այս մասին հայտարարել է Մոսկվայում, Ռուսաստանի դիվանագետների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Մեդվեդևը գտնում է, որ պատժամիջոցները սովորաբար ցանկալի արդյունքների չեն բերում: Փոխարենը, ըստ նրա, հարկավոր է շարունակել բանակցությունները պաշտոնական Թեհրանի հետ:

Նախորդ ամիս Ռուսաստանը, մի շարք այլ գերտերությունների հետ մեկտեղ, կողմ էր քվեարկել ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոների 4-րդ փուլի վերաբերյալ որոշմանը:

Հուլիսի 11-ին Իրանի միջուկային հարցերով ներկայացուցիչ Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, թե Իրանը 20 տոկոսով հարստացված ուրանի 20 կիլոգրամ ունի, որն ըստ նրա, կիրառվելու է հետազոտական նպատակներով:

XS
SM
MD
LG