Մատչելի հղումներ

Ռուսաստանը կշարունակի հակաօդային համակարգեր փոխադրել Իրան


Ռուսաստանը կշարունակի հակաօդային համակարգեր փոխադրել Իրան
Ռուսաստանը կշարունակի հակաօդային համակարգեր փոխադրել Իրան

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի հաստատած նոր պատժամիջոցները չեն ազդի Ս-300 երկիր-երկինք տիպի հրթիռների վաճառքի վրա։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Անդրեյ Նեստերենկոն հայտնել է, որ չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի հաստատած որոշումը չի արգելում Իրան հակաօդային համակարգերի փոխադրումը։

Նա այս հայտարարությամբ հանդես եկավ ռուսական Ինտերֆաքս լրատվական գործակալության հայտարարությունից հետո այն մասին, թե Ռուսաստանը շարունակում է զինամթերքի վաճառքը Իրանին, այն դեպքում, երբ ՄԱԿ- ի որոշումից հետո հայտարարել էր, որ սառեցնում է Իրանին հրթիռներ վաճառելու պայմանագիրը։

2007- ին Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, Ռուսաստանը պարտավորվել էր Իրանին պաշտպանիչ հրթիռներ վաճառել, սակայն վաճառքը չէր իրագործվել։

XS
SM
MD
LG