Մատչելի հղումներ

Իրանը փորձարկելու է գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռներ


Իրանը փորձարկելու է գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռներ

Իրանի զինված ուժերը շաբաթ օրը նախատեսում են փորձարկել գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռներ:

Այս հայտարարությամբ հանդես են եկել Իրանի ծովակալներից մեկը՝ ասելով, որ երկրի ռազմական նավատորմը դեկտեմբերի 24-ին մեկնարկած զորավարժությունների շրջանակում նախատեսում է փորձարկել հրթիռների մի քանի տեսակ, ներառյալ գործողության մեծ շառավիղ ունեցող հրթիռներ:

Ծովակալի համաձայն, հրթիռների փորձարկումը կատարվելու է զորավարժությունների ավարտական փուլում և կիրականացվի «նավատորմը ռազմական ցանկացած իրավիճակում թշնամու հետ առճակատման նախապատրաստելու» նպատակով:

Իրանի զինանոցում առկա են «Շահաբ-3» տեսակի հրթիռներ, որոնք ունակ են խոցելու Իսրայելն ու Մերձավոր Արևելքում տեղակայված Միացյալ Նահանգների որոշ ռազմակայաններ:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Իրանը սպառնացել է արգելափակել դեպի Պարսից ծոց մուտքը՝ Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Արևմուտքի տերությունները պատժամիջոցներ սահմանեն երկրի նավթի արտահանման նկատմամբ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան Իրանի իշխանությունների նման հայտարարության, շեշտել է, որ Հորմուզի նեղուցի արգելափակումը չի հանդուրժվի:

«Ասոշիեյթիդ փրես» գործակալության վկայությամբ, Սաուդյան Արաբիայի Նավթի նախարարության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ Պարսից ծոցի նավթ արտադրողներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են միջամտել՝ կորուստները վերականգնելու նպատակով:

XS
SM
MD
LG