Մատչելի հղումներ

Իրանում փորձարկվել է հակաօդային պաշտպանության համակարգ


Իրանում փորձարկվել է հակաօդային պաշտպանության համակարգ

Իրանի զինուժը մեկնարկել է մի շարք զորավարժություններ` երկրի օդային պաշտպանության համակարգը փորձարկելու նպատակով:

Նախատեսվում է, որ զորավարժությունները տևելու են հինգ օր և ներառելու են հեռահար նշանառության հրթիռների փորձարկումը:

Իրանի զինված ուժերի համաձայն, նախատեսվում է փորձարկել նաև նոր ռադիոտեղորոշչային համակարգ, որի գործողության շառավիղը կազմում է մոտ 3 հազար կիլոմետր:

Իրանը տարին մի քանի անգամ է զորավարժություններ անցկացնում, որոնց ընթացքում հաճախ են ցուցադրվում ռազմական նոր համակարգեր:

XS
SM
MD
LG