Իրանի իշխանությունները սպառնացել են դատական հետապնդում սկսել Թեհրանում գործադուլ հայտարարած վաճառականների դեմ:
Քաղաքի գլխավոր դատախազի հաղորդմամբ, Իրանի դատարանները պատժելու են նրանց, ովքեր անկայունություն են ստեղծում շուկաներում: «Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ, դատախազն ասել է, թե դատական կարգով հետապնդվելու են գործադուլների կազմակերպիչները:
Վերջերս Թեհրանում գործադուլ էին հայտարարել ոսկու վաճառականները, որոնք իրենց բողոքն էին հայտնել հարկերը բարձրացնելու ծրագրերի դեմ:
Իրանում վաճառականներն ավանդաբար եղել են քաղաքական տեսակետից հասարակության ամենահզոր շերտերից մեկը, որոնց կողմից անցկացված գործադուլները 1979 թվականին նպաստեցին մահմեդական հեղափոխության հաղթական ավարտին: