Մատչելի հղումներ

Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի հարցը Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում են


An inflatable mushroom cloud stands among demonstrators during a rally apposing the nuclear deal with Iran in Times Square in the Manhattan borough of New York City, July 22, 2015.
An inflatable mushroom cloud stands among demonstrators during a rally apposing the nuclear deal with Iran in Times Square in the Manhattan borough of New York City, July 22, 2015.

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջ.Քերրին և Էներգիայի նախարար Է.Մոնիզը նորից հանդես են գալու Կոնգրեսի հանձնաժողովի առջև՝ կրկին համոզելու օրենսդիրներին հաստատել Իրանի հետ միջուկային գործարքը: Մինչ դեռ Հյուսիսային Կորեայի ավագ դիվանագետը ընդգծել է, որ իր երկրի միջուկային զենքի ծրագիրը քննարկման ենթակա չէ

Հուլիսի 27-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Էներգիայի նախարար Էրնսթ Մոնիզը նորից հանդես են գալու Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև՝ կրկինհամոզելու օրենսդիրներին հաստատել Իրանի հետ միջուկային հարցով կնքված միջազգային համաձայնությունը:

ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռևս յոթ շաբաթ ունի քննելու Իրանի ատոմային ծրագիրը սահմանափակող համաձայնագիրը, որը թույլ կտա դրա դիմաց թուլացնել տնտեսական պատժամիջոցները: Քերրին և Մոնիզը, որոնք անմիջականորեն մասնակցում էին Իրանի հետ բանակցություններին՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կկանգնեն Ֆինանսների նախարար Ջաքըբ Լյուի հետ:

Անցյալ շաբաթ երեք նախարարները մասնակցել են նմանատիպ միջոցառման այդ հանձնաժողովում, երբ Քերրին շեշտեց, որ գործարքի մերժումը կտապալի խաղաղ կարգավորման լավագույն հնարավորությունը:

ԱՄՆ-ի Նախագահ Օբաման նախազգուշացրել է վետո կիրառել Կոնգրեսի կողմից մերժման դեպքում, ինչը նշանակում է, որ և Սենատում և Ներկայացուցիչների պալատում այդ վետոն հաղթահարելու համար հարկավոր կլինի ապահովել ձայների առնվազն երկու երրորդը։

Կոնգրեսի կողմից ընդունված պատժամիջոցները ՄԱԿ-ի ու Եվրոպական Միության կողմից կիրառված պատժամիջոցների հետ միասին խիստ վնասել են Իրանի տնտեսությունը:

Այս լսումներից ընդառաջ, ներկայացուցիչների պալատի պատգամավոր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ասել է, որ համաձայնագիրը թերի է ու կարիք ունի մանրակրկիտ ուսումնասիրման:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներից Էլիոտ Էնգըլն ասել է, որ լուրջ հարցեր ու մտահոգություններ ունի և որ վարչակազմի պաշտոնատար անձանց ելույթն ու տեսակետները բախտորոշ կլինեն պայմանագրի քննման գործընթացում:

Մինչ դեռ Հյուսիսային Կորեայի ավագ դիվանագետը ընդգծել է, որ իր երկրի միջուկային զենքի ծրագիրը քննարկման ենթակա չէ, պնդելով, որ Փհենյանի վիճակը հիմնովին տարբերվում է Իրանից:

Չինաստանում Հյուսիսային Կորեայի դեսպան Ջի Ջաե Ռյոնգը, երեքշաբթի նշել է, որ իրենք ընդհանրապես շահագրգռված չեն միջուկային զենքերը միակողմանի սառեցնելու կամ հանձնելու երկխոսության մեջ:

«ԿԺԴՀ վիճակը հիմնովին այլ է Իրանից: Մենք միջուկային տերություն ենք, և անվանապես և առկա իրականությունում: Իբրև միջուկային տերություն, մենք ունենք մեր ուրույն շահերը միջուկային ծրագրում», - ասել է նա:

Մեկնաբանությունը ի հայտ եկավ երբ Երեքշաբթի ԱՄՆ-ի դեսպանորդ Սիդնեյ Սեյլերը այցելեց Պեկին Երեքշաբթի փորձելով վերակենդանացնել վեցակողմ միջուկային բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ՝ առաջարկելով գործարք Իրանի օրինակով:

2009 թ-ին Հյուսիսային Կորեան հրաժարվեց բանակցություններից Հարավային Կորեայի ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի ու Ռուսաստանի հետ, ուր վերջիններս փորձում էին համոզել հանձնել միջուկային զենքերը

Այս համայնավարական երկիրը երեք միջուկային փորձարկում է իրականացրել: Վերջին փորձարկումը 2013 թվականին իրականացնելուց հետո, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խիստ պատժամիջոցներ կիրառեց բանկային, ճանապարհորդելու ու առևտրի ասպարեզներում:

XS
SM
MD
LG