Մատչելի հղումներ

Իրանի նախագահը քննադատել է բանակցությունները


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը քննադատության է ենթարկել Իսրայելի և պաղեստինցիների միջև վերսկսված խաղաղ բանակցությունները` ասելով, որ դրանք անհաջողության են դատապարտված:

Իրանի նախագահն ուրբաթ օրը ասել է, որ պաղեստինցիների ճակատագիրը պետք է որոշեն միայն իրենք` պաղեստինցիները, այլ ոչ թե Արևմտյան տերությունները: Նա ասել է, որ պաղեստինցիները կարող են ապահովել իրենց իրավունքները միայն դիմադրություն ցուցաբերելու միջոցով:

Այս հայտարարությունները երկրի ղեկավարն արել է Ռամադան տոնի վերջին ուրբաթ օրը նշանավորող «Քուդս» օրվա կապակցությամբ կայացած հավաքի ժամանակ, որն Իրանում անցկացվում է ամեն տարի: Երկրի նախագահը նշել է, որ Իրանը սատարում է պաղեստինցիներին: Հավաքի ընթացքում նախագահ Ահմադինեջադի կողմնակիցները պարբերաբար ողջունում էին նրա խոսքը և բացականչում «Վերջ Իսրայելին» կարգախոսները:

Իրանում հավաքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի միջև տեղի ունեցած բանակցություններից հետո:

XS
SM
MD
LG