Մատչելի հղումներ

Վիեննայում մեկնարկել են Իրանի և ԱԷՄԳ-ի միջև բանակցությունները


Թեհրանի մոտակայքում գտնվող «Փարչին» ռազմակայանի արբանյակային պատկերները (արխիվային լուսանկար)

Վիեննայում այսօր մեկնարկել են Իրանի իշխանությունների և ՄԱԿ-ի միջուկային գործակալության պաշտոնյաների միջև բանակցությունները:

Սպասվում է, որ երկօրյա բանակցությունների ընթացքում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ճնշում կգործադրի Իրանի վրա, որպեսզի վերջինս թույլատրի միջազգային տեսուչներին մուտք գործել Թեհրանի մոտակայքում գտնվող «Փարչին» ռազմակայան:

Իրանը ՄԱԿ-ի տեսուչներին դեռևս չի տվել ռազմակայան մուտք գործելու իրավունք: Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնյաների կարծիքով, ռազմակայանում գործում են սարքեր, որոնց միջոցով Իրանն իրականացնում է պայթուցիկ նյութերի փորձարկումներ:

Արևմտյան պետությունների դիվանագետները կասկածներ ունեն, որ Իրանը փորձում է ժամանակ շահել՝ ՄԱԿ-ի տեսուչների կողմից ռազմակայան այցելելուց առաջ նման փորձերի վկայությունները հեռացնելու համար:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների ու Գերմանիայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Բաղդադում մայիսի 23-ին:

Աշխարհի տերությունները, որոնց անվանում են նաև «P5+1», փորձում են գնահատել Իրանում գտնվող միջուկային սարքավորումների ռազմական հնարավոր ներուժը:

XS
SM
MD
LG