Մատչելի հղումներ

Իրանում ձերբակալված երեք ամերիկացիների մայրերը հանդիպեցին իրենց զավակներին


Իրանում ձերբակալված երեք ամերիկացիների մայրերը հանդիպեցին իրենց զավակներին
Իրանում ձերբակալված երեք ամերիկացիների մայրերը հանդիպեցին իրենց զավակներին

Սա նրանց միջեւ առաջին հանդիպումն էր անցյալ տարվա հուլիս ամսից ի վեր

Իրանում անցյալ տարի ձերբակալված ամերիկացի երեք զբոսաշրջիկների մայրերն առաջին անգամ այս ընթացքում հանդիպեցին իրենց զավակներին։

Հանդիպումը հինգշաբթի օրը տեղի ունեցավ Իրանում, Թեհրանի հյուրանոցներից մեկում։

Երեք ամերիկացիները տեղեկացրին լրագրողներին, որ իրենց այստեղ լավ են վերաբերվել, որից հետո երեք մայրերը նորից կոչ արեցին Իրանի իշխանություններին ազատ արձակել իրենց զավակներին՝ որպես մարդասիրության դրսեւորում։

Երեք զբոսաշրջիկներին ձերբակալել էին անցյալ տարվա հուլիս ամսին Իրաքից Իրանի սահմանն անօրինական կերպով հատելու մեղադրանքով։ Իրանի իշխանությունները նրանց մեղադրում են լրտեսության մեջ, նրանց ընտանիքի անդամները՝ պնդում, թե նրանք սահմանն անցել են մոլորվելու արդյունքում։


XS
SM
MD
LG