Մատչելի հղումներ

Ամերիկացի զբոսաշրջիկների ընտանիքները ողջունել են Իրանում դատավարության անցկացումը


Ամերիկացի զբոսաշրջիկների ընտանիքները ողջունել են Իրանում դատավարության անցկացումը

Իրանում լրտեսության մեղադրանքով արդեն 18 ամիս կալանքի տակ պահվող ամերիկացի զբոսաշրջիկների ընտանիքները ողջունել են նրանց գործով դատավարության մեկնարկը` հույս ունենալով, որ այն կնպաստի նրանց ազատ արձակման գործընթացի արագացմանը:

Շեյն Բաուերի և Ջոշ Ֆեթլի ընտանիքներն իրենց գոհունակությունն են հայտնել այն հանգամանքով, որ Իրանի հեղափոխական դատարանի կողմից իրականացվող դատավարության սկզբին նրանք կարողացել են հանես գալ իրենց անմեղության մասին հայտարարությամբ: Զբոսաշրջիկների ընտանիքները հույս են հայտնել, որ գործը մոտենում է ավարտին:

Իրանում անցկացվող փակ դատավարության ընթացքում Բաուերն ու Ֆեթլը ներկայացված մեղադրանքներով իրենց մեղավոր չեն ճանաչել: Նրանց հետ ձերբակալված Սառա Շուրդը, որին Իրանի իշխանություններն անցյալ տարվա սեպտեմբեր ամսին ազատ էին արձակել 500 հազար դոլար գրավի դիմաց և որի դատավարությունն անց է կացվում հեռակա կարգով, իրեն նույնպես մեղավոր չէր ճանաչել:

ԱՄՆ-ի արտաքին գործերի փոխնախարար Փիթեր Քրաուլին երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Վաշինգտոնը տեղյակ է դատավարությունից և շարունակում է պնդել, որ Բաուերն ու Ֆեթլը պետք է ազատ արձակվեն:

XS
SM
MD
LG