Մատչելի հղումներ

Իրանում կախաղան է հանվել 16 ապստամբ


Պակիստանի հետ սահմանամերձ Սարավան քաղաքի մոտակայքում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է Իրանի սահմանապահ ծառայության 14 ծառայող

Իրանի դատական մարմինների պաշտոնյաների համաձայն, երկրում կախաղան է հանվել 16 ապստամբ:

Ապստամբներին կախաղան հանելով՝ Իրանի իշխանությունները վրեժխնդիր են եղել Պակիստանի հետ սահմանամերձ շրջանում սահմանապահների դեմ իրականացված հարձակման համար:

Պակիստանի հետ սահմանամերձ Սարավան քաղաքի մոտակայքում իրականացված հարձակման հետևանքով զոհվել է Իրանի սահմանապահ ծառայության 14 ծառայող:

Իրանի «Ֆարս» լրատվական գործակալության համաձայն, սահմանապահների ուղղությամբ իրականացված հարձակմանն ի պատասխան կախաղան հանված անձինք անդամակցել են Իրանի կառավարության դեմ պայքար մղող խմբավորումներից մեկին:

Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել Իրանի սահմանապահների ուղղությամբ հարձակման իրականացման համար:

Հարձակումը տեղի էր ունեցել թմրանյութի մաքսանենգների կողմից օգտագործվող ճանապարհի մոտակայքում: Ըստ հաղորդագրությունների, Իրանի իշխանություններն այժմ անցկացնում են հետաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք հարձակումն իրականացվել է ապստամբների, թե թմրանյութի մաքսանենգների կողմից:

Իրանի տարածքով անցնում է Աֆղանստանում արտադրվող թմրանյութի տարանցման հիմնական ուղին: Աֆղանստանում արտադրվող թմրանյութի հիմնական նպատակակետն են Արևմուտքի պետությունները:
XS
SM
MD
LG