Մատչելի հղումներ

Խոշոր ներդրումներ են նախատեսվում Իրանի գազի արդյունաբերության բնագավառում


Իրանի նավթային ընկերությունները ստորագրել են 21 միլիարդ դոլարի համարժեք պայմանագիր, Հարավային Փարսի բնական գազի պաշարների արդյունահանումը զարգացնելու նպատակով։ Այս հանքն աշխարհում բնական գազի ամենամեծ պաշարներն ունի։

Ինչպես երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն է ասել, փաստաթղթերի ստորագրումը ՝՝ Իրանի նավթարդյունաբերության պատմության մեջ նոր էջ է բացում՛՛։
Ըստ նրա հայտարարության, գազի հանքերի ֆինանսավորումը կիրականացնեն Իրանի տարբեր ընկերություններ։

Նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միր Քազեմիի խոսքերով, երկրի էներգետիկ բնագավառը զարգացնելու համար անհրաժեշտ են 2ՕՕ միլիարդ դոլարի ներդրումներ, որոնց ձեռքբերումը, ասում է նա, այնքան էլ դյուրին չէ։

Իրանը, որը Նավթ արտահանող երկրների միության կազմում նավթի պաշարներով հարուստ երկրորդ խոշորագույն պետությունն է, նաեւ համարվում է աշխարհում բնական գազի պաշարներով ամենահարուստ պետություններից մեկը։

Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, Իրանի միջուկային ծրագրերի համար այս երկրի նկատմամբ իրականացվող միջազգային պատժամիջոցների պատճառով, Արեւմտյան ընկերությունները դժկամություն են ցուցաբերում այստեղ գազի ու նավթարդյունաբերության բնագավառներում ներդրումներ կատարելու հարցում։

XS
SM
MD
LG