Մատչելի հղումներ

Իրանում ընտրում են խորհրդարանի ու Փորձագետների խորհրդի անդամներին


Iran Election 2016

Ուրբաթ օրը Իրանում ընտրում էին խորհրդարանի և փորձագետների խորհրդի անդամներին: Բարեփոխումների կողմնակիցները այդ ընտրությունների ընթացքում նպատակ ունեն ավելի մեծ կշիռ ձեռք բերել:

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին միլիոնավոր իրանցիների հետ ընտրում է պահպանողականների կողմից գերակշռող 290 տեղ ունեցող խորհրդարանի անդամներին, ինչպես նաև Փորձագետների խորհրդի 88 անդամներին:

Iran Election 2016
Iran Election 2016

Կարծրդիրքային ստուգիչ մարմինը բարեփոխական թեկնածուների մեծամասնությանը չէր տվել ընտրություններին մասնակցելու իրավունք։

Սակայն բարեփոխականները հույս ունեն մեծացնել իրենց ազդեցությունը պահպանողականների գերակշռություն ունեցող այս մարմիններում: Ընտրությունների արդյունքը կարող է օգնել բարեփոխական նախագահ Հասան Ռուհանիին վերընտրվել 2017 թվականին:

Iran Election 2016
Iran Election 2016

Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին կոչ է արել Իրանի բնակչությանը գործուն մասնակցություն ունենալ ընտրություններին՝ «հիասթափեցնելու համար թշնամիներին», և ընտրությունները երկարաձգվել են երկու ժամով՝ ընտրողների մեծ հոսքերի պատճառով:

Խորհրդարանական ընտրությունների համար գրանցվել 12 հազար թեկնածու, սակայն միայն կեսին է հաջողվել անցնել Պահապանների խորհրդի ստուգումը: Այդ մարմինը ենթարկվում է գերագույն առաջնորդին: Ընդամենը մոտ 200 չափավոր թեկնածուներ են անցել ստուգումներից հետո:

Փորձագետների խորհրդի 88 հոգևորականներին 8 տարով են ընտրում: Այս մարմինը ընտրում է Իրանի գերագույն առաջնորդին և վերահսկում նրա գործունեությունը, ով Իրանի արտաքին քաղաքականության մեջ վերջնական ձայնի իրավունք ունի:

Այաթոլահ Խամենեին 76 տարեկան է եւ ունի առողջական խնդիրներ։ Այդ պատճառով այս ընտրություններում ընտրված փորձագետները ըստ երևույթին կարող են ընտրել նաև հաջորդ գերագույն առաջնորդին:

Քվեարկությանը կարող է մասնակցել ավելի քան 55 միլիոն մարդ: Իրանցիների կեսից ավելին 35 տարեկանից երիտասարդ է, սակայն գործազրկության մակարդակը 25 տոկոս է:

Ընտրապայքարի հիմնական թեման է եղել տնտեսական զարգացման խնդիրները և Իրանի տնտեսական զարգացման հեռանկարները:

Փորձագետների ժողովի ընտրությունների արդյունքները ակնկալվում են, որ կլինեն մյուս շաբաթվա սկզբին: Սակայն խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը ավելի երկար կտևի ու հնարավոր է, որ երկարաձգվի ու ապրիլին վերածվի երկրորդ ընտրաշրջանի, քանի որ թեկնածուները անցնելու համար պետք շահեն ձայների 25 տոկոսից ավելի:

XS
SM
MD
LG