Մատչելի հղումներ

Երկրաշարժ Իրանում


Մի քանի երկրաշարժային ցնցումներ են հարվածել Իրանի հարավային շրջանը, որոնց հետեւանքով վիրավորվել է մոտ 32 մարդ

Մի քանի երկրաշարժային ցնցումներ են հարվածել Իրանի հարավային շրջանը, որոնց հետեւանքով վիրավորվել է մոտ 32 մարդ։

ԱՄՆ-ի Երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնի համաձայն 5.8 բալ ուժգնությամբ երկրաշարժը հարվածել է երեքշաբթի օրը Ֆարզ եւ Հորմուզգան գավառներեի միջեւ ընկած սահմանի երկայնքում։

Առաջին ցնցումից 12 րոպե անց տեղի է ունեցել մեկ այլ երկրաշարժ 5.1 բալ ուժգնությամբ, որին հաջորդել են մի քանի ավելի թեթեւ ցնցումներ։

Իրանի պետական մամուլի համաձայն, երկրաշարժային ցնցումները վնասներ են պատճառել չորս տարբեր գյուղերում եւ զգացվել են Պարսից ծոցի Կիշ կղզում։

Իրանի տարածքը ընկած է երկրաշարժային գոտու վրա եւ ենթակա է հաճախակի ցնցումների։

XS
SM
MD
LG