Իրանի կողմից հրթիռների արձակումը կարող է նոր պատժամիջոցների պատճառ դառնալ
ԱՄՆ-ում տենդորեն քննարկում են Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսումը, այդ երկրի կողմից միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռներ արձակելուց հետո: Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից տեղեկացրել են, որ հրթիռների արձակումը զարկ է տվել սուր քննարկումներին ԱՄՆ-ի Կոնգրեսում և Սենատում։