Չինաստանը հերքել է չինական ընկերությունների կողմից Իրանին միջուկային զենքի մշակման գործում օգնություն տրամադրելու հաղորդագրությունները:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մա Ժաոքսյուն երեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, թե իր երկիրը Թեհրանի դեմ պատժամիջոցներ է կիրառում և կատարում միջազգային իր պարտականությունները:
Արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է նաև, որ Չինաստանը հստակ հայտնել է Միացյալ Նահանգներին իր դիրքորոշման մասին:
Անցյալ կիրակի օրվա վերջին «Վաշինգտոն փոստ» օրաթերթում հրապարակված հոդվածում նշվում էր, թե ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք մտահոգված էին նրանով, որ Չինաստանը որոշ ընկերություններին թույլ է տալիս շրջանցել պատժամիջոցները:
Հոդվածը մեջբերել էր անանուն պաշտոնյայի կողմից տրամադրված տեղեկություն, որի համաձայն ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Չինաստանին` հետաքննություն անցկացնելու խնդրանքով:
Չինաստանը Իրանի առևտրային հիմնական գործընկերներից մեկն է: