Մատչելի հղումներ

Ս. Ռյաբկով. Բուշեյրի ատոմակայանը շահագործման կհանձնվի այս տարվա օգոստոսին


Ս. Ռյաբկով. Բուշեյրի ատոմակայանը շահագործման կհանձնվի այս տարվա օգոստոսին
Ս. Ռյաբկով. Բուշեյրի ատոմակայանը շահագործման կհանձնվի այս տարվա օգոստոսին

Ռուսաստանցի պաշտոնյաների փոխանցմամբ, Իրանում Ռուսաստանի աջակցությամբ կառուցվող Բուշեյրի ատոմակայանը էլեկտրաէներգիա կարտադրի ամենայն հավանականությամբ այս տարվա օգոստոս ամսից:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերով, Իրանի առաջին ատոմակայանի փորձարկումներն ավարտական փուլում են:

Անցյալ տարվա նոյեմբերից մեկնարկելու նպատակ ունեցող Իրանի իշխանությունները, 1000 մեգավատ հզորություն ունեցող այս ատոմակայանի փորձարկման աշխատանքներն սկսել էին դեռևս 2010 թվականի օգոստոս ամսին, սակայն առաջացած մի շարք բարդությունների պատճառով դրա գործարկումը հետաձգվել էր:

Արևմտյան պետությունները մեղադրում են Իրանի իշխանություններին միջուկային զենք ստեղծելու մտադրություն ունենալու մեջ` մեղադրանք, որը վերջիններս հերքում են:

Հիշեցնենք, որ Բուշեյրի ատոմակայանի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 1970-ական թվականներից, գերմանացի մասնագետների աջակցությամբ, սակայն 1979-ի Իսլամական Հեղափոխությունից հետո դրանք դադարեցվել էին:

Ավելի ուշ, Ռուսաստանի և Իրանի միջև շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող ծրագրի շրջանակներում ատոմակայանի կառուցման աշխատանքները վերսկսվեցին:

XS
SM
MD
LG