Իրանում ձերբակալվել է չորս մարդ, որոնց կասկածում են Մեծ Բրիտանիայի հետ կապեր ունեցող քրդական խմբավորման կազմում հինգ անձանց սպանության իրագործման մեջ:
Իրանի հետախուզության նախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ կասկածյալները «Քոմալա» քրդական ընդդիմադիր զինյալ խմբավորման անդամներ են:
Նախարարության համաձայն, նրանց հրամաններ է արձակել Մեծ Բրիտանիայում բնակվող Ջաթիլ Ֆաթահի անունով մի հրամանատար:
Իրանի պաշտոնատար անձինք ենթադրյալ սպանությունների վերաբերյալ որևէ լրացուցիչ մանրամասն չեն տրամադրել: