Մատչելի հղումներ

Իրանի հարավում տեղի ունեցած 2 պայթյունների արդյունքում 22 մարդ է զոհվել


Իրանի հարավային Զահեդան քաղաքում շիական մի մզկիթի հարևանությամբ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած պայթյունների արդյունքում 22 մարդ զոհվել` ևս 100 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շիա մահմեդականները նշում էին Մուհամեդ մարգարեի որդու` Իմամ Հուսեյնի ծննդյան տարեդարձը:

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենց կողմից անցկացվող հետաքննությունը շարունակվելու է, չնայած նրան, որ սուննի մահմեդական Ջունդալլահ կազմակերպությունն արդեն իսկ ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Խմբավորման ինտերնետային կայքէջում նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Իրանի իշխանությունների կողմից Ջունդալլահի ղեկավար Աբդոլմալեք Ռիգի ձերբակալությանն ի պատասխան:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը դատապարտել է հարձակումը, նշելով, որ բռնության այս դեպքը ևս մեկ անգամ ազդարարում է ահաբեկչության դեմ միջազգային հանրության միասնական պայքարի անհրաժեշտությունը:

XS
SM
MD
LG