Մատչելի հղումներ

Իրանում ռազմական շքերթի ժամանակ ռումբի պայթյունի արդյունքում զոհվել է 12 մարդ


Չորեքշաբթի օրը Իրան-Իրաք պատերազմի 30-րդ տարելիցը նշանավորող ռազմական շքերթի ընթացքում տեղի ունեցած ռումբի պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 12 մարդ:

Իրանի պաշտոնյաները հայտնում են, որ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Մահաբադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 70 մարդ:

Հարձակման համար որևէ կազմակերպություն դեռևս պատասխանատվություն չի ստանձնել, սակայն տեղացի պաշտոնյաները մեղադրում են քուրդ անջատողականներին:

Անցյալում քուրդ զինյալները ակտիվ գործողություններ էին վարում Իրաքի և Թուրքիայի սահմանների մոտակայքում գտնվող այս տարածաշրջանում:

XS
SM
MD
LG