Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը` հայ-իրանական պայմանագրերի մասին


ԱՄՆ-ի արտգործնախարարությունում հինգշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում խոսնակ Մարք Թոներն անդրադարձել է Հայաստանի և Իրանի միջև վերջերս կնքված պայմանագրերին:

Պատասխանելով Հայաստանի նախագահի կողմից Իրան կատարված այցի ընթացքում ստորագրված, ներառյալ էներգետիկայի ոլորտում պայմանագրերի մասին «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հարցին, Մարք Թոները նշեց, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ ստորագրված պայմանագրերի բովանդակությանը և ծանոթ չէ այս պայմանագրերի վերաբերյալ մանրամասներին:

«Մենք բազմիցս հնչեցրել ենք Իրանի հետ գործարար հարաբերությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը, որը կապված է Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրի վերաբերյալ ճշմարիտ տեղեկություններ չներկայացնելու հանգամանքի հետ», - ասաց Մարք Թոները` խոստանալով, անպայման անդրադառնալ այս խնդրին` հարցն ուսումնասիրելուց հետո:

XS
SM
MD
LG