Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը մասնակցելու է Իրանում Նովրուզի տոնակատարությանը


Հայաստանի նախագահը մասնակցելու է Իրանում Նովրուզի տոնակատարությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Տաջիկստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի և Իրաքի նախագահների հետ մեկտեղ մասնակցելու է Իրանում Նովրուզի տոնակատարությանը:

Այս մասին Իրանի «ՖԱՐՍ» պետական լրատվական գործակալությանը հայտնել է Իրանում Նովրուզի Համաշխարհային փառատոնի կազմակերպման հարցերով միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր տնօրեն Մոհամմեդ Ռեզա Ֆորքանին:

Իրանում Նովրուզի տոնակատարության մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, սակայն վերջինս մերժել է Թեհրանում կայանալիք տոնակատարություններին մասնակցելու հրավերը: Ադրբեջանի նախագահի փոխարեն Իրանում կայանալիք տոնակատարությանը կմասնակցի փոխվարչապետ Էլչին Աֆանդիևը:

Պարզ չէ, թե ինչու է Ալիևը որոշել մերժել հրավերը, սակայն չի բացառվում, որ տոնակատարությանը մասնակցելուց հրաժարվելու պատճառը Հայաստանի նախագահ Սարգսյանի մասնակցության հանգամանքն է:

XS
SM
MD
LG