Մատչելի հղումներ

Իրանից դեռ չեն ստացվել միջուկային ծրագրերի մասին ՝՝հուսադրիչ՛՛ տեղեկություններ


Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավարի խոսքերով, Իրանը չի հանձնել միայն խաղաղ նպատակներ ունենալու մասին վստահելի փաստեր

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավարի խոսքերով, գործակալության մոնիտորինգի խմբի համար Իրանը դարձել է ՝՝հատուկ դեպք՛՛, քանի որ չեն մարում այս երկրում միջուկային ծրագրերի զարգացման շուրջ կասկածները։

Ելույթ ունենալով Վիեննայում անցկացվող վեհաժողովի ժամանակ, գործակալության ղեկավար Յուկիյա Ամանոն ասել է, թե Իրանի պաշտոնատար անձինք գործակալությանը չեն հանձնել բավարար ու վստահելի փաստեր այն մասին, որ այստեղ իրականացվող միջուկային ծրագրերն ունեն բացառապես խաղաղ նպատակներ։

Խոսելով Իրանի միջուկային ծրագրերի մասին՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը կիրակի օրն ասել էր, թե ինքը կարծում է, որ եկող մեկ-երկու օրերի ընթացքում հանդես կգա իր ծրագրերի մասին ինչ որ կարեւոր հայտարարությամբ՝ իր նկատմամբ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցներից խուսափելու համար։

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության վեհաժողովը, որը շարունակվելու է մեկ շաբաթ, կենտրոնանալու է հիմնականում Իրանում եւ Սիրիայում առկա միջուկային ծրագրերի վրա։ 1991 թվականից ի վեր առաջին անգամը լինելով, արաբական երկրներին հաջողվել է օրակարգ մտցնել նաեւ Իսրայելի հարցը, որը ըստ մեծաթիվ փաստերի, կրում է միջուկային զենք, սակայն շարունակում է այդ մասին լռությում պահպանելու քաղաքականությունը։

XS
SM
MD
LG