Մատչելի հղումներ

Հարձակում Քաբուլի գլխավոր օդանավակայանի վրա


Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները

Աֆղանստանում երկուշաբթի օրը յոթ զինյալ հարձակում է գործել երկրի մայրաքաղաք Քաբուլի գլխավոր օդանավակայանի վրա:

Երկուշաբթի վաղ առավոտյան իրականացված հարձակումը հիմնականում ուղղված է եղել օդանավակայանի ռազմական հատվածի վրա:

Պայթյուններով և հրաձգությամբ սկսված գրոհի արդյունքում զինյալներին հաջողվել էր գրավել օդանավակայանի ռազմական հատվածի մոտակայքում գտնվող կիսակառույց շինություններից մեկը, որտեղից նրանք կրակ են բացել ՆԱՏՕ-ի ուժերի կողմից որպես ռազմակայան օգտագործվող շինությունների ուղղությամբ:

Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ մի քանի ժամ տևած մարտից հետո երկրի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացված զինյալներից բոլորը ոչնչացվել են:

Զինյալների հարձակման հետևանքով անվտանգության ուժերի ծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել:

Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:
XS
SM
MD
LG