Մատչելի հղումներ

Ինդոնեզիայի բնական աղետների զոհերի թիվն ավելանում է


Ինդոնեզիայի բնական աղետների զոհերի թիվն ավելանում է
Ինդոնեզիայի բնական աղետների զոհերի թիվն ավելանում է

Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն այցելել է այս շաբաթ տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից տուժած շրջանները: Երկու աղետներից զոհերի թիվը հասել է 343-ի: Սպասվում է, որ զոհերի թիվը կշարունակի աճել:

Փրկարար ջոկատները որոնում են 338 մարդու, որոնց չեն տեսել երկուշաբթի օրը տեղի ունեցած ցունամիի հարվածից հետո:

Ինդոնեզիայի մեկ այլ մասում հրաբխի ժայթքումը, որը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, դարձել է 33 մահի պատճառ: 40 հազար մարդու ստիպված է եղել հեռանալ տներից:

Եվրոպական Միությունը խոստացել է Ինդոնեզիայում բնական աղետներից տուժածներին տրամադրել 2 միլիոն դոլարի օգնություն:

XS
SM
MD
LG