Մատչելի հղումներ

Երկաթուղային վթար Հնդկաստանում, կան բազմաթիվ զոհեր


Տեղի ունեցածով զայրացած ամբոխը դաժան ծեծի է ենթարկել գնացքի վարորդին, ապա կրակի մատնել գնացքի մի քանի վագոն

Հնդկաստանի պաշտոնյաների համաձայն, երկրի արևելյան մասում գնացք է բախվել մի խումբ հինդու ուխտագնացներին՝ սպանելով առնվազն 35 և վնասվածքներ հասցնելով առնվազն մի քանի տասնյակ մարդու:

Իշխանությունների համաձայն, վթարը տեղի է ունեցել երկուշաբթի օրը երկրի Բիհար նահանգում գտնվող երկաթուղային փոքր կայանում:

Վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Ռաջյա Ռանի Էքսպրես» ընկերության գնացքին թույլատրվել էր առանց կանգառի անցնել կայարանով, որտեղ մարդիկ արդեն դուրս էին եկել կառամատույցից՝ ուղևորվելով դեպի կայարանում կանգ առած երկու այլ գնացք:

Բարձր արագությամբ ընթացող գնացքն այնուհետև կանգ է առել կայարանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Տեղական ինքնակառավարման մարմինների համաձայն, տեղի ունեցածով զայրացած ամբոխը դաժան ծեծի է ենթարկել գնացքի վարորդին, ապա կրակի մատնել գնացքի մի քանի վագոն:
XS
SM
MD
LG