Մատչելի հղումներ

Հնդկաստանում մաոիստները կասկածվում են գնացքի կործանման գործողության մեջ


Հնդկաստանի ոստիկանությունը հայտարարել է, թե մաոիստական ապստամբները կասկածվում են ուղեւորներ կրող գնացքը գծերից դուրս մղելու գործողության մեջ, որի հետեւանքով սպանվել է մոտ 71 մարդ եւ վիրավորվել՝ 200-ը։

Հնդկաստանի ոստիկանությունը հայտարարել է, թե մաոիստական ապստամբները կասկածվում են ուղեւորներ կրող գնացքը գծերից դուրս մղելու գործողության մեջ, որի հետեւանքով սպանվել է մոտ 71 մարդ եւ վիրավորվել՝ 200-ը։

Արեւմտյան Բենգալի ոստիկանապետ Բհուպինդըր Սինղը հայտարարել է, թե հստակ է, որ մաոիստներն են պատասխանատու հյուսիսարեւելյան Կոլկատաից դեպի Մումբայ սլացող ճեպընթացը նենգադուլի ենթարկելու գործողության համար։

Սինղը հայտարարել է, թե ոստիկանությունը հայտնաբերել է այդ գործողության պատասխանատվությունը ստանձնող մաոիստական պաստառներ։

Իշխանությունների համաձայն, գնացքի 13 վագոններ գծից դուրս գալով, բախվել են հակառակ ուղղությամբ ընթացող բեռնատար գնացքի հետ, Սարդիհա ավանի մոտ, որը մաոիստական ապստամբների հենակետ է նկատվում։ Փրկության աշխատողները ուղեւորներին փորձել են դուրս բերել գնացքի ավերակների տակից։ Իշխանություններն այժմ հետաքննում են գնացքի վագոնների գծերից դուրս գալու պատճառները։ Ներքին գործոց նախարար Չիդամբարամը հայտարարել է, թե ըստ երեւույթին, գնացքի գծերից մի հատված հանված է եղել, սակայն պայթուցիկների կիրառության մասին որեւէ տեղեկություն առայժմ չկա։

XS
SM
MD
LG