Մատչելի հղումներ

Հնդկաստանը նախատեսում է գնել ռուսական կործանիչներ


Հնդկաստանը նախատեսում է գնել ռուսական կործանիչներ
Հնդկաստանը նախատեսում է գնել ռուսական կործանիչներ

Հնդկաստանը նախատեսում է գնել ռուսական կատարելագործված կործանիչներ, ինչը կդառնա երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում կնքված խոշորագույն գործարքներից մեկը:

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ա.Կ. Էնթոնին հայտնել է, որ գալիք տասը տարվա ընթացքում Ռուսաստանն ու Հնդկաստանը համատեղ մշակելու և արտադրելու են 250-ից 300 կործանիչ:

30 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի մասին հայտարարությամբ նա հանդես է եկել Ռուսաստանի իր պաշտոնակից Անատոլի Սերդյուկովի հետ Նյու Դելիում անցկացված բանակցությունների ընթացքում:

Նախատեսվում է, որ պայմանագիրը ստորագրվելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից դեկտեմբեր ամսին Հնդկաստան կատարելիք այցի ժամանակ:

Ռուսական կործանիչները հզորացնելու են Հնդկաստանի օդուժը, քանի որ երկրի օդուժի հրամանատարի համաձայն, իր երկրի սպառազինության և սարքավորումների կեսը հնացել է և կա դրանք նորերով շտապ փոխարինելու անհրաժեշտություն:

XS
SM
MD
LG