Մատչելի հղումներ

Հնդկաստանում խմբակային բռնաբարության մեղադրանքով ձերբակալվածներին մահապատիժ է սպառնում


Երկիրը շարունակվում է սգել բռնաբարության զոհի մահը

Հնդկաստանը երկուշաբթի օրը շարունակել է սգել խմբակային բռնաբարության հետևանքով մահացած 23-ամյա կնոջ մահը: Հարգանքի տուրք մատուցելով հանցագործության զոհի հիշատակին՝ ամանորյա տոնախմբությունների անցկացումը դադարեցրել են Հնդկաստանի բանակը, ինչպես նաև երկրում իշխանության գլուխ կանգնած «Կոնգրես» կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդին:

Նյու Դելիում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ձերբակալվել է վեց անձ: Վերջիններիս, մեղավոր ճանաչվելու դեպքում, մահապատիժ է սպառնում:

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Հնդկաստանում տեղի ունեցած խմբակային բռնաբարությունից հետո երկրի կառավարությունը պետք է վճռորոշ քայլերի դիմի:

Իրավապաշտպանների համաձայն, կառավարությունը պետք է անհապաղ գործողությունների դիմի՝ կանխելու համար սեռական բնույթի հարձակումները և ապահովելու նման հանցագործությունների զոհերի նկատմամբ հարգալից վերաբերմունքը:

Հնդկաստանի հասարակության զանգվածային արձագանքը տեղի ունեցած դաժան հանցագործության նկատմամբ հանկարծակիի էր բերել երկրի կառավարությանը: Բողոքի ցույցերի բազմաթիվ մասնակիցների զայրույթն էր առաջացրել նաև այն հանգամանքը, որ բռնաբարության գործի կապակցությամբ հայտարարությամբ երկրի վարչապետ Սինգհը հանես է եկել տեղի ունեցածից մեկ շաբաթ անց:

  • A student prays during a vigil for a gang rape victim, who was assaulted in New Delhi, in Ahmedabad, India, December 31, 2012.
  • Students hold candles as they pray during a vigil for a gang rape victim who was assaulted in New Delhi, in Ahmedabad, India, December 31, 2012.
  • Men lie on a street while on a hunger strike during a protest in New Delhi, India, December 31, 2012.
  • Students participate in a protest rally, in Hyderabad, India, December 31, 2012.
  • Indians burn effigies of the rapists during a candle-lit vigil to mourn the death of a gang rape victim in New Delhi, India, December 30, 2012.
  • Indians participate in a candle-lit vigil to mourn the death of a gang rape victim in New Delhi, India, December 30, 2012.
XS
SM
MD
LG