Հնդկաստանի արևելյան Կալկաթա քաղաքի մասնավոր հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է 73 մարդ:
Իշխանությունների համաձայն, Արևմտյան Բենգալ նահանգի մայրաքաղաքի հիվանդանոցում, որտեղ գտնվել է 160 մարդ, հրդեհը բռնկվել է ուրբաթ վաղ առավոտյան:
Հրդեհի պատճառով զոհվածների մեծ մասը կազմել են հիվանդանոցում բուժում անցնող մարդիկ:
Արևմտյան Բենգալ նահանգի իշխանությունները հայտնել են հիվանդանոցի արտոնագիրը կասեցնելու գործընթացը մեկնարկելու մասին:
Նրանք ասել են, որ հրդեհը սկսվելու ժամանակ հիվանդանոցի որոշ աշխատողները լքել են հիվանդանոցը, և խոստացել մանրամասն հետաքննություն անցկացնել հրդեհի փաստի վերաբերյալ: