Հնդկաստանում անցյալ տարվա վերջին խմբակային դաժան բռնաբարություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվածներից մեկն ինքնասպանություն է գործել:
Հնդկաստանի ոստիկանության համաձայն, 33-ամյա Ռամ Սինգհը, որը, ոստիկանության համաձայն, եղել է բռանբարությունն իրականացրած խմբի առաջնորդը, երկուշաբթի վաղ առավոտյան կախված է հայտնաբերվել Նյու Դելիի Թիհար բանտի իր խցում:
Սինգհը եղել է վարորդն մասնավոր այն ավտոբուսի, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին դաժան ծեծի և խմբակային բռնաբարության էր ենթարկվել 23-ամյա մի ուսանողուհի, որը հետզհետե մահացել էր՝ չկարողանալով ապաքինվել ստացված վնասվածքներից: Այս իրադարձությունը բողոքի ալիք էր բարձրացրել Հնդկաստանում և ամբողջ աշխարհում:
Սինգհը, որն իր չորս հանցակիցների հետ մեկտեղ իրեն մեղավոր չի ճանաչել, պետք է արագացված դատավարություն իրականացնող դատարանի առջև կանգներ երկուշաբթի օրը:
Ոստիկանության պաշտոնյաների համաձայն, Ռամ Սինգհի նկատմամբ հաստատվել էր ինքնասպանությունը կանխելու նպատակով հսկողություն, սակայն նրան հաջողվել էր պարան գործել՝ օգտագործելով հագին եղած հագուստը: Պաշտոնյաների համաձայն, կասկածյալի մահվան կապակցությամբ հետաքննություն կանցկացվի:
Սինգհի ընտանիքի անդամներն ու փաստաբանը սակայն կասկած են արտահայտել ինքնասպանության վարկածի կապակցությամբ: Նրանց համաձայն, չկար որևէ հանգամանք, որը կարող էր ինքնասպանության դրդեր կասկածյալին: