Մատչելի հղումներ

Մոտ երկու միլիոն տեղահանված՝ Հնդկաստանում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով


Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասամ նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 18 մարդ

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Ասամ նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով զոհվել է առնվազն 18 մարդ: Նահանգում տեղի ունեցած բնական աղետը դարձել է առնվազն երկու միլիոն մարդու տեղահանման պատճառը:

Երկրի զինված ուժերը և արտակարգ իրավիճակների ծառայության ջոկատները մեկնարկել են փրկարարական և աղետի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքները՝ պարենային և բժշկական ապրանքներ հասցնելով դեպքի վայրեր և մարդկանց տեղափոխելով չհեղեղված տարածքներ:

Նահանգի արտակարգ վիճակների կառավարման պաշտոնյաների համաձայն, ջրհեղեղից տուժած մարդկանց օգնություն տրամադրելու նպատակով նահանգում ստեղծվել են տեղահանվածների հարյուրավոր ճամբարներ:

Ջրհեղեղն ազդեցություն է գործել նահանգի 27 շրջաններից 16-ի վրա, սակայն Բրահմապուտրա գետի ջրի մակարդակի շարունակվող բարձրացումը կարող է ազդեցություն գործել նաև նահանգի այլ շրջանների վրա:

Այս տարվա հուլիսին նույն նահանգում մուսոնային անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղներների հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ, կային հազարավոր տեղահանվածներ:
XS
SM
MD
LG