Մատչելի հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամը Իսպանիային հորդորում է բարեփոխումներ իրագործել

Արժույթի միջազգային հիմնադրամի համաձայն, Իսպանիան պետք է ՝՝հրատապ եւ որոշիչ՝՝ քայլերի դիմի աշխատանքի շուկան, բանկային համակարգը, կենսաթոշակները եւ տնտեսութան մյուս մարզերը բարեփոխելու համար, երկրի ՛՛թույլ եւ անկայուն՝՝ տնտեսական վերականգնման աշխատանքներին օգնելու համար։

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, թե Իսպանիայի աշխատանքային շուկայի գործունեությունը ՛՛անկանոն է՝՝, գործազրկությունը բարձր է, անշարժ գույքի շուկայի գները նվազում են, իսկ պետական եւ առեւտրական պարտքերը՝ աճում։

Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն, Իսպանիայի արտադրողականությունը տկար, իսկ մրցունակությունը ցածր է։

Զեկույցում ասված է նաեւ, որ Իսպանիայում սկսվել է բարեփոխումների գործընթացը, սակայն ուշադրությունը պետք է սեւեռված մնա բարեփոխումների եւ լրացուցիչ փոփոխությունների վրա։

XS
SM
MD
LG