Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն ավարտել է Երկարաձգվող ֆինանսավորման («EFF») և Երկարաձգվող վարկավորման («ECF») համաձայնագրերի հիման վրա գործող ծրագրի շրջանակում Հայաստանի տնտեսական կատարողականի վերջին՝ վեցերորդ ուսումնասիրությունը: Ուսումնասիրության ավարտի արդյունքներով, ըստ ԱՄՀ-ի հաղորդագրության, Հայաստանի համար այժմ հասանելի է դարձել 84 միլիոն դոլար կազմով գումարը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ, ի կատարումն այս տարվա սեպտեմբերին լրացող Երկարաձգվող ֆինանսավորման («EFF») և Երկարաձգվող վարկավորման («ECF») համաձայնագրերի նպատակներին, Հայաստանում իրականացված քաղաքականությունը հիմնականում համապատասխանել է նախանշված նպատակներին:
«Տնտեսական աճը 2011 թվականին հասել էր 4,7 տոկոս ցուցանիշի, անցյալ տարի այն կազմել է 7,2 տոկոս, աճը շարունակվել է նաև 2013 թվականին: Գնաճը ցածր էր Հայաստանի կենտրոնական բանկի կողմից նախանշված 4 տոկոս շեմից, իսկ բոլոր ցնցումները կարճաժամկետ բնույթի էին: Հայաստանի կենտրոնական բանկն անցյալ տարվա ընթացքում ապահովել է ազգային արժույթի՝ դրամի, առավել ճկունությունը, վերականգնել է պաշարները՝ հետևելով 2012 թվականին իրականացված զգալի միջամտության, ինչպես նաև հզորացրել է դրամային շրջանակն ու գործառնությունները: Բանկային ոլորտի ցուցանիշները կայուն են մնում: Վերջին երեք տարվա ընթացքում ֆիսկալային պակասորդի նվազեցումը, որը ներառում էր նաև եկամուտների զգալի ավելացումը, վերականգնել է ֆիսկալային կայունությունը՝ նպաստելով արտաքին կարգավորման», - ասված է հաղորդագրության մեջ:
Արժույթի համաշխարհային հիմնադրամը նշել է սակայն, որ առկա են նաև զգալի մարտահրավերներ և խոցելի բացեր:
«Առավել մեծ առաջընթաց է անհրաժեշտ արտաքին կարգավորումները շարունակելու, աղքատությունը նվազեցնելու, բուֆերների վերականգնումը շարունակելու, ինչպես նաև գործարար միջավայրը, մասնավոր ոլորտը և արտահանման վրա հիմնված տնտեսական աճը հզորացնելու խնդիրների լուծման ուղղությամբ: Իշխանությունների կողմից նախանշված քաղաքականության ծրագրերի իրականացումը պետք է նպաստի մարտահրավերների և խոցելի բացերի շտկման», - եզրափակում է ԱՄՀ-ի հաղորդագրությունը: