Մատչելի հղումներ

ԱՄՀ–ի գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի տնտեսական արդյունքների առաջին ուսումնասիրությունը


IMF

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի տնտեսական արդյունքների առաջին ուսումնասիրությունը, որն իրականացվել է Երկարաձգվող ֆինանսավորման («EFF») և Երկարաձգվող վարկավորման («ECF») համաձայնագրերի հիման վրա գործող ծրագրի շրջանակներում։ Խորհրդի որոշումն ընդունվել է ժամկետը լրանալու հիմքով։

ԱՄՀ–ի մամուլի հաղորդագրության համաձայն, այս որոշումը Հայաստանի իշխանություններին հնարավորություն է տալիս ներգրավել 39 միլիոն Հատուկ փոխառության իրավունքների («SDR») (57,6 միլիոն դոլարի) չափով գումար՝ համաձայնագրի շրջանակներում վճարված գումարի ընդհանուր գումարը հասցնելով 78,1 միլիոն SDR–ի (115,2 դոլարի)։

Հայաստանի հետ կնքված 395 միլիոն դոլարի եռամյա ծրագիրը, որի հիմքում ընկած են Երկարաձգվող ֆինանսավորման («EFF») և Երկարաձգվող վարկավորման («ECF») համաձայնագրերը, ԱՄՀ-ի գործադիր խորհրդի կողմից հաստատվել էր 2010 թվականի հունիսի 28-ին։

XS
SM
MD
LG