Մատչելի հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամը միլիարդավոր դոլարների խոստումներ է տալիս


Արժույթի միջազգային հիմնադրամը խոստանում է հարյուր միլիարդավոր դոլարներ հատկացնել՝ աշխարհում տնտեսական դժվարությունների առջեւ կանգնած երկրներին օժանդակելու համար։ Նոր հատկացումների որոշումը հրապարակվեց ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի համատեղ հանդիպման ժամանակ Վաշինգտոնում շաբաթ օրը։

ԱՄՀ-ի կառավարիչ տնօրեն Քրիստին Լագարդն ասաց, թե մի քանի երկրներից ստացվել են մինչեւ 43Օ միլիարդ դոլար հատկացնելու խոստումներ։ Այդ երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը, Ավստրալիան, Հարավային Կորեան, Սինգապուրը եւ Մեծ Բրիտանիան։

Հանդիպման օրակարգում մյուս կարեւր հարցը Եվրոպայում շարունակվող ֆինանսական ճգնաժամն է, որը կարող է կանգնեցնել համաշխարհային տնտեսության աճը։

Լագարդը նաեւ հորդորել է պակասուրդի մեջ հայտնված երկրներին արագացնել տնտեսական ու ֆինանսական բարեփոխումները եւ խոստացել, որ ԱՄՀ-ը զարկ է տալու տնտեսական հետազոտություններին՝ որպեսզի իրականացվեն համապատասխան քայլեր՝ նախքան ճգնաժամային իրավիճակները։

XS
SM
MD
LG