Մայիսի 18-ին միջազգային օդափոխադրումների ասոցիացիան հայտարարել է, որ Եվրոպայի ավիացիոն ղեկավարությունը պետք է վերանայի իսլանդական հրաբխի արդյունքում ձևավորված օդային թռիչքների կանոնակարգման խնդիրը:
Կառույցի պնդումների համաձայն, այս պահին Եվրոպայի որոշ օդանավակայաններում իրականացվող վայրէջքի խստացված կանոնների առկայությունը պատճառ է դառնում մի շարք օդուղիների փակման համար:
Արդյունքում, ինչպես նշվում է ասոցիացիայի հայտարարությունում, ավիաընկերությունները կորցրել են իրենց հավատը եվրոպական երկրների կառավարությունների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Իսլանդիայում տեղի ունեցած հրաբխի արդյունքում ձևավորված ծխի քուլաները ապրիլ ամսին պատճառ էին դարձել Եվրոպայում օդային փոխադրումների անկանոն աշխատանքի համար:
Աղետի օրերին հազարավոր թռիչքներ էին չեղյալ հայտարարվել, ինչի արդյունքում Եվրոպայում օդային փոխադրումներ իրականացնող ընկերություններն ավելի քան 2 միլիարդ դոլարի վնաս էին կրել: