Մատչելի հղումներ

Հրաբխի պատճառով նորից փակվում են որոշ օդանավակայաններ


Կուտակումներ են սկսվել Անգլիայի Մանչեսթըր եւ Լիվերպուլ քաղաքների, ինչպես նաեւ Շոտլանդիայի օդանավակայաններում

Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի օդագնացության պաշտոնատար անձինք հայտարարում են, որ Իսլանդիայի հրաբխի մոխիրը նորից խանգարում է այս տարածաշրջանում օդանավերի թռիչքները։

Կիրակի օրը փակ էր Մեծ Բրիտանիայի օդային տարածքների մի մասը, հիմնականում հյուսիսային հատվածները։ Այդ պատճառով նորից կուտակումներ են սկսվել Անգլիայի Մանչեսթըր եւ Լիվերպուլ քաղաքների, ինչպես նաեւ Շոտլանդիայի օդանավակայաններում։ Լոնդոնի օդանավակայանները բաց են։

Փակ են Հյուսիսային Իռլանդիայի բոլոր օդանավակայանները։ Իսկ Իռլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Դուբլինի եւ Շենոնի օդանավակայններն աշխատելու էին մինչեւ երեկո։

Անցյալ ամիս Իսլանդիայում ժայթքած հրաբխից արտանետված մոխրի պատճառով մի քանի օր փակ մնացին ամբողջ Եւրոպայի օդային տարածքները, ինչի հետեւանքով միլիոնավոր ուղեւորների կուտակումներ առաջ եկան աշխարհի մի շարք երկրների օդանավակայաններում՝ հիմնականում Եւրոպայում։


Եւրոպական Միությունը մտադիր է ընդունել հրաբուխների ժամանակ թռիչքազերծ գոտիներ հայտարարելու մասին օրենք։ Միության անդամ երկրները քննարկելու են ԱՄՆ-ի ու Կանադայի կողմից ընդունված օրենքը, ըստ որի հրաբխի շուրջ հաստատվում է թռիչքազերծ գոտի 19Օ կմ տրամագծով։

Հրաբխի արտանետած մոխիրն ունի հենց թռիչքի ժամանակ որեւէ օդանավի շարժիչները կանգնեցնելու հնարավորություն։



XS
SM
MD
LG