Իսլանդիայում շաբաթ օրը կայանալու է Մեծ Բրիտանիային և Նիդերլանդներին 5 միլիարդ դոլար չափով գումար վերադարձնելու վերաբերյալ հանրաքվե։ Մեծ Բրիտանիան ու Նիդերլանդները ստիպված են եղել վերադարձնել այս գումարն իրենց քաղաքացիներին, ովքեր հաշիվներեն ունեցել Իսլանդիայի սնանկ ճանաչված բանկերից մեկում։
«Icesave» բանկը սնանկացել է 2008 թվականին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի կիզակետին։
Երկրում շաբաթ օրը հանրաքվեն անցկացվելու է, քանի որ Իսլանդիայի նախագահը հրաժարվել է ստորագրել խորհրդարանի կողմից ընդունված օրենքի նախագիծը, որի համաձայն Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ծախսերը պետք է փոխհատուցվեն։
2010 թվականի մարտին Իսլանդիայի բնակիչները վճարման մեկ այլ օրենքի դեմ էին քվեարկել։
Ֆինանսական ոլորտի փորձագետների համաձայն, Իսլանդիայի բնակիչների կողմից վարկի վճարման օրինագծի օգտին քվեարկումը կնպաստի ֆինանսական շուկաներում երկրի հանդեպ արժանահավատությունը վերականգնելուն։