Մատչելի հղումներ

ԱԷՄԳ-ն և Իրանը մեկնարկել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր շրջան


Միավորված ազգերի կազմակերպության միջուկային գործակալությունը և Իրանը մեկնարկել են բանակցությունների նոր շրջան՝ փորձելով ստանալ Իրանի համաձայնությունը երկրում միջուկային հետազոտությունների հաստատությունում հետաքննությունը շարունակելու թույլտվություն:

Միջուկային հարցերով Իրանի հանձնակատարը Վիեննայում ուրբաթ օրը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնյաների հետ:

ԱԷՄԳ-ը ցանկանում է ստանալ Իրանի Փարչին ռազմակայան մուտքի իրավունք, որտեղ, ըստ գործակալության, իրականացվում էին միջուկային զենքի ստեղծման շուրջ աշխատանքները, սակայն Թեհրանը պնդում է, որ Փարչին ռազմակայանում տեղակայված է միայն սովորական սպառազինություն, իսկ միջուկային իր ծրագիրը խաղաղ բնույթի է:

Բանակցությունների ընթացքում երկու կողմերն էլ նշել են, որ այս տարի ավելի վաղ անցկացված քննարկումների ժամանակ առաջընթաց է գրանցվել, սակայն դեռևս կան որոշ տարաձայնություններ:

Չինաստանում ուրբաթ օրն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ հանդիպում անցկացրած Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն հորդորել է Իրանի առաջնորդին ԱԷՄԳ-ի հետ բանակցություններում «ճկուն և պրագմատիկ դիրքորոշում ընդունել»:

ԱՄՆ-ի հետազոտական կազմակերպությունների մեկն անցյալ ամիս արբանյակային լուսանկարներ էր արել, որոնք վկայում են Իրանի կողմից Փարչին ռազմակայանում միջուկային զենքի փորձերի հետքերի ոչնչացման փորձեր կատարելու մասին:

XS
SM
MD
LG