Մատչելի հղումներ

«Hyatt» ընկերությունը նախատեսում է հյուրանոց կառուցել Ջերմումկում


«Hyatt» ընկերությունը Հայաստանի Ջերմուկ հանգստավայրում նախատեսում է կառուցել «Hyatt Place» հյուրանոց, որը կդառնա ընկերության արդեն երկրորդ հյուրանոցը Հայաստանում

«Hyatt» ընկերությունը Հայաստանի Ջերմուկ հանգստավայրում նախատեսում է կառուցել «Hyatt Place» հյուրանոց, որը կդառնա ընկերության արդեն երկրորդ հյուրանոցը Հայաստանում:

«Hyatt Place Jermuk» հյուրանոցը, ընկերության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկությունների համաձայն, նախատեսվում է բացել 2015 թվականին: Նոր հյուրանոցը, որը կունենա 88 հյուրասենյակ, կառուցվելու է տաք աղբյուրների ջրերով Ջերմուկ հանգստավայրի կենտրոնում:

«Մեզ համար շատ հաճելի է տեղեկացնել Հայաստանում «Hyatt Place» երկրորդ հյուրանոցի կառուցման և տարածաշրջանում «Hyatt» ապրանքանիշի հետագա զարգացման մասին», - ասել է «Hyatt» ընկերության Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում զարգացման և ձեռքբերումների գծով ավագ փոխնախագահ Փիթեր Նորմանը՝ հավելելով. «Ակնկալում ենք ողջունել մեր հյուրերին «Hyatt Place Jermuk»-ում, որտեղ նրանք կկարողանան ստանալ իրական հյուրընկալություն և բարձրակարգ ծառայություններ վայելելու փորձ»:
XS
SM
MD
LG