Մատչելի հղումներ

Այրին փոթորիկը շարունակում է ընթացքն ԱՄՆ-ի արեւելյան նահանգներում


Այրին փոթորիկը շարունակում է ընթացքն ԱՄՆ-ի արեւելյան նահանգներում
Այրին փոթորիկը շարունակում է ընթացքն ԱՄՆ-ի արեւելյան նահանգներում

Այրին անվանումը կրող փոթորիկը շարունակում է իր ընթացքն ԱՄՆ-ի արեւելյան նահանգներով։ Փոթորիկը, որն ուղեկցվում է ուժեղ անձրեւներով, արդեն մարդկային 4 կյանք է խլել։ Զոհերից երեքը Հյուսիսային Կարոլինայում են, մեկը՝ Վիրջինիա նահանգում։ Հյուսիսային Կարոլինայում քամու արագությունը հասնում է ժամում 14Օ կմի։ Այս պահին ավելի քան 65Օ հազար տուն եւ հաստատություն զրկված է էլեկտրականությունից։


Փոթորիկը շարունակում է դեպի հյուսիս իր ընթացքը ժամում 24 կմ արագությամբ։ Առաջին կարգի փոթորիկը մայրաքաղաք Վաշինգտոնին է հարվածելու շաբաթ օրը գիշերվա ժամերին եւ կիրակի վաղ առավոտյան։


Հայրենիքի անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն կոչ է արել բոլոր նրանց, ում հրահանգված է լքել իրենց տները, անմիջապես հեռանալ ավելի հեռու գոտիներ։ Օդերեւութաբաններին մտահոգում է այն հանգամանքը, որ ուժեղ փոթորիկը կարող է վերածվել պտտահողմի։

Այրինն այս տարի, այսպես ասած, ուղեւորվում է մարդաշատ վայրերով՝ Վաշինգտոն, Ֆիլադելֆիա, Նյու Յորք ու Բոստոն։ Արդեն հարյուրավոր չվերթներ են չեղյալ հայտարարվել։ Կանգ են առել այս շրջաններում բոլոր գնացքները։

XS
SM
MD
LG