Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Թուրքիայում՝ ածխահանքում որոտացած պայթյունի հետևանքով


Թուրքիայի էներգետիկայի նախարարության համաձայն, երկրի արևմտյան մասում գտնվող ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի

Թուրքիայի էներգետիկայի նախարարության համաձայն, երկրի արևմտյան մասում գտնվող ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի:

Պայթյունը տեղի է ունեցել Ստամբուլից դեպի հարավ գտնվող Թուրքիայի արևմտյան Սոմա քաղաքում:

Թուրքիայի իշխանությունների համաձայն, պայթյունի ժամանակ ածխահանքում գտնվում էր 787 մարդ: Հաղորդագրությունների համաձայն, հանքում դեռևս հարյուրավոր հանքագործներ են մնում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում եռօրյա սուգ է հայտարարել և հրաժարվել Ալբանիա պետական այց կատարելու ծրագրերից:
XS
SM
MD
LG