Մատչելի հղումներ

«Հրանտ Դինք հիմնադրամ»-ը մրցանակի են արժանացել «Շաբաթ օրվա մայրերը»


ժյուրին Հրանտ Դինքի անցան մրցանակի է արժանացրել նաև իրավապաշտպան սերբ ակտիվիստ Նատաշա Կանդիչին, որը հայտնի է իր երկրում գործած ռազմական հանցագործությունների մասին վկայող վավերագրերով

Թուրքիայի «Շաբաթ օրվա մայրեր» նախաձեռնության անդամները, որոնք արդեն մոտ 15 տարի ամեն շաբաթ օր հավաքվում են Ստամբուլում՝ իրենց ընտանիքների անհայտ կորած անդամների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով, մրցանակի արժանացան Թուրքիայում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անունը կրող միջազգային մրցանակաբաշխության ընթացքում, որը նախօրեին անցկացվել էր Ստամբուլում:

Այս մասին հաղորդել է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, որի համաձայն միջոցառման ընթացքում մրցանակը ստացած «Շաբաթ օրվա մայրեր» նախաձեռնության ցուցարարներ Հանըմ Թոսունը, Իքբալ Էրենը և Էմինե Օջաքը հույս են հայտնել, որ մարդկանց անհայտ կորչելու և մահվան նման դեպքեր այլևս տեղի չեն ունենա։

Այս տարվա միջոցառման ժյուրին Հրանտ Դինքի անցան մրցանակի է արժանացրել նաև իրավապաշտպան սերբ ակտիվիստ Նատաշա Կանդիչին, որը հայտնի է իր երկրում գործած ռազմական հանցագործությունների մասին վկայող վավերագրերով։

Մրցանակակիր սերբ իրավապաշտպանն ասել է, որ հպարտ է Դինքի հիշատակին սահմանված մրցանակի արժանանալու համար։

«Առանց կարեկցանքի հնարավոր չէ խաղաղություն հաստատել մեր անցյալի և այլոց հետ: Խաղաղության միակ նախապայմանը կարեկցանքն է», - ասել է Կանդիչը։

Հրանտ Դինքի անվան մրցանակը հանձնելու միջոցառման այս տարվա ժյուրիի կազմում էին նախկին մրցանակակիրներ՝ սոցիոլոգ Իսմայիլ Բեշինքչին, Մեքսիկայից լրագրող Լիդիա Քաչոն, Մեծ Բրիտանիայից պատմաբան Թիմոթի Գարթոն Աշը, ինչպես նաև Ֆրանսիայից ազգությամբ հույն ռեժիսոր Կոստա-Գավրասը։
XS
SM
MD
LG