ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը վերջին պահին հավանության է արժանացրել պետական ձեռնարկությունների վերաբացման և արտաքին պարտքի վերին շեմի բարձրացման օրինագիծը՝ այսպիսով խուսափելով ԱՄՆ-ի կողմից արտաքին պարտքի սպասարկման պարտավորությունների չկատարումից:
Կոնգրեսականները հավանության են արժանացրել այն ծրագիրը, որը չորեքշաբթի օրվա սկզբին ընդունվեց ԱՄՆ-ի Սենատում՝ ձայների 81՝ կողմ, 18՝ դեմ հարաբերակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստացել է ստորագրել օրինագիծը «իր սեղանին դրվելու պահին»:
Նախագահ Օբաման շնորհակալություն է հայտնել երկու կուսակցությունների ներկայացուցիչներին՝ նշելով, որ «եկել է ժամանակը վերականգնել այն վստահությունը, որը մենք կորցրել ենք ամերիկացիների աչքերում»:
ԱՄՆ-ի Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ, սենատոր Հերի Ռիդի ու հանրապետականների առաջնորդ, սենատոր Միթչ ՄըքՔոնելի հեղինակած օրինագծով նախատեսվում է բարձրացնել պետական փոխառությունների վերին շեմը մինչև գալիք տարվա փետրվարի 7-ը, և մինչև 2014 թվականի հունվարի 15-ը հաստատել բյուջեի ծախսային մասը: