Մատչելի հղումներ

Հոնկոնգի իշխանությունների կողմից տրամադրվող գումարը չի լուծում բնակիչների կենցաղային խնդիրները


Հոնկոնգի իշխանությունների կողմից տրամադրվող գումարը չի լուծում բնակիչների կենցաղային խնդիրները
Հոնկոնգի իշխանությունների կողմից տրամադրվող գումարը չի լուծում բնակիչների կենցաղային խնդիրները

Մինչ աշխարհում գրեթե բոլորը մտահոգված են տնտեսական անկմամբ, Հոնկոնգի բյուջետային վիճակին կարելի է նախանձել: Նախկին բրիտանական գաղութում, որը 1997 թվականից վերադարձվեց Չինաստանի հսկողությանը, կապիտալիզմը ծաղկում է: Գործազրկությունը 3,5 տոկոսից ցածր է, իսկ պետական գանձարանում այնքան դրամ կա, որ կառավարությունը գալիք ամսում սկսելու է բաժանել այն: Բոլոր մշտական բնակիչները կստանան 6 հազար Հոնկոնգյան դոլար (գրեթե 700 ԱՄՆ դոլար):

Հոնկոնգի որոշ բնակիչներ լրացուցիչ դրամի խիստ կարիք ունեն: Հանրային բնակարանների պակասորդի հետևանքով աճող վարձավճարները չվճարելու պատճառով նրանք բնակվում են ոչ օրինական կացարաններում՝ արդյունաբերական շենքերի վերնահարկերում, և կառավարության կողմից վտարվելու վտանգի առաջ են կանգնած:

700 դոլարի տրամադրումը հայտարարվել է այս տարվա սկզբին՝ Հոնկոնգի գլխավոր գործադիր Դոնըլդ Ծանգի կողմից: Դրան հետևել է ցածր և միջին եկամուտ ունեցողների համար պետության օգնությամբ տնային սեփականության ծրագրերի վերսկսումը:

Չնայած ծրագրի նպատակը բնակարանների պակասորդի և բարձր վարձավճարների խնդրին անդրադառնալն է, քննադատները կարծում են, որ պետական նպաստները դժվար թե կասեցնեն Ծանգի վարչակազմի հեղինակազրկումը:

Որոշ քննադատներ կանխատեսում են, որ պետական օգնության տրամադրումը կարող է խթանել Հոնկոնգում սղաճը, որի թափը վերջին 15 տարիներին աճել է:

Այս աճող ծախսերն անհանգստացնում են Կոուլուն հագուստի հին գործարանի տանիքում, փոքրիկ անօրինական բնակարաններում ապրողներին: Նրանք ասում են, որ գուցե աշխարհը նախանձում է Հոնկոնգի հաջողությանը և կանխիկի ավելցուկին, սակայն միակ բանը, որ իրենք են տեսնում, դա բնակարանային անբարենպաստ պայմաններն են։

XS
SM
MD
LG