Մատչելի հղումներ

Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բանակցություններ չեն կայանալու


Դեռևս հայտի չէ, արդյոք երկու Կորեաների միջև բանակցությունները դադարեցվել են, թե՝ հետաձգվել

Հարավային Կորեայի իշխանությունների համաձայն, Սեուլում Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ բանակցությունները, որոնք նախատեսվում էր մեկնարկել չորեքշաբթի օրը, չեն կայանալու:

Այս մասին հաղորդել է Հարավային Կորեայի միավորման նախարարությունը, որը սակայն մանրամասներ չի տրամադրել: Դեռևս հայտի չէ, արդյոք երկու Կորեաների միջև բանակցությունները դադարեցվել են, թե՝ հետաձգվել:

Երկու կողմերը փորձում էին համաձայնության գալ բանակցությունների բնույթի շուրջ, որոնք պետք է դառնային երկու Կորեաների միջև մի քանի տարվա ընթացքում նման ամենանշանակալի բանակցությունները:

Սեուլն ու Փխենյանը, բավականին երկար ժամանակ տևած լարվածության շրջանից հետո, անցյալ շաբաթ անսպասելիորեն եկել էին բանակցություններ անցկացնելու համաձայնության: Երկու կողմերն իրենց համաձայնությունն էին տվել քննարկելու համատեղ հետաձգված նախագծերի վերսկսման, ինչպես նաև ընտանիքների վերամիավորման խնդիրները:

Վերլուծաբանների կարծիքով, քիչ է հավանական, որ բանակցություններն անդրադառնան Փխենյանի միջուկային ծրագրին: Փխենյանը պնդում է, թե չի դադարեցնելու միջուկային իր ծրագիրը, մինչդեռ Միացյալ Նահանգների համաձայն, միջուկային ծրագրից հրաժարվելը առաջնահերթ նշանակություն ունի միջազգային հանրության հետ Հյուսիսային Կորեայի հարաբերությունները վերականգնելու համար:
XS
SM
MD
LG