Մատչելի հղումներ

Սիրիայում «Հեզբոլլահ»-ի զինյալներ են ոչնչացվել


Սիրիայի ակտիվիստների համաձայն, «Հեզբոլլահ» խմբավորման առնվազն 23 զինյալ է ոչնչացվել Քուսայր քաղաքի համար վարվող մարտերում

Սիրիայի ակտիվիստների համաձայն, «Հեզբոլլահ» խմբավորման առնվազն 23 զինյալ է ոչնչացվել Քուսայր քաղաքի համար վարվող մարտերում, որտեղ Սիրիայի կառավարական ուժերն արդեն մոտ մեկ շաբաթ շարունակում են ապստամբներից ռազմական նշանակություն ունեցող այս քաղաքը վերագրավելուն ուղղված գործողությունները:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը երկուշաբթի օրն է հաղորդել է Լիբանանից Սիրիա ժամանած զինյալների ոչնչացման մասին: Կազմակերպության համաձայն, մարտերի ընթացքում վնասվածքներ է ստացել «Հեզբոլահ»-ի ավելի քան 70 զինյալ:

Սիրիայի պետական լրատվամիջոցները հաղորդել են, թե «Քուսայրի հիմնական մասում վերականգնվել է անվտանգությունը», և որ կառավարական ստորաբաժանումները շարունակում են մարտերը քաղաքում մնացած «ահաբեկչական խմբավորումների հետ»:

Քուսայր քաղաքը գտնվում է Սիրիայի և Լիբանանի միջև սահմանամերձ շրջանում և մայրաքաղաք Դամասկոսը կապում է Միջերկրական ծովափի հետ: Այս քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու դեպքում նախագահ Ասադի կողմնակիցները կամրապնդեն վերահսկողությունը դեպի ալևիներով բնակեցված առափնյա շրջաններ մուտքի նկատմամբ: Քուսայրը, բացի այդ, Սիրիայի ապստամբների համար արտասահմանից ապրանքների ներմուծման կարևոր կենտրոններից մեկն է:
XS
SM
MD
LG