Մատչելի հղումներ

Օգնություն հիվանդ սրտին՝ հիվանդությունը հաղթահարելու գործում


Այսօր գրեթե հինգ միլիոն ամերիկացի սրտի հիվանդություն ունի, և ակնկալվում է, որ հաջորդ 15 տարիներին այդ ցուցանիշը կկրկնապատկվի:

Այժմ Սննդի և դեղորայքի դաշնային գործակալությունը հաստատել է նոր եղանակ, որը սրտի ոչ սուր խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կխոչընդոտի հիվանդության առաջխաղացումը:

Յուրաքանչյուր պահ պարգև է Էլմեր Գուդմընի համար: Մի քանի ամիս առաջ նա պարզեց, որ սրտային հիվանդություն ունի:

«Զարկերակներից մեկն ամբողջությամբ էր խցանված, իսկ մյուսը՝ երեք քառորդով», - ասում է Գուդմընը:

Քառակի շունտավորման վիրահատությունից հետո Էլմերը դեռ լավ չէր զգում իրեն և ստիպված էր ենթարկվել սրտի սինխրոնիզացիայի սարքի փոխպատվաստման: Բժիշկ Վոյսեչ Զարեբայի խոսքերով՝ այդ սարքը կյանք է փրկում:

Սրտի սինխրոնիզացիայի բուժումն օգտագործվում է սրտային բարդ խնդիրների դեպքում, սակայն բժիշկներն այն հետազոտել են որպես ոչ սուր խնդիրներ ունեցողների համար կանխարգելում հիվանդության բարդացումից, և դա արդյունավետ է եղել: Այդ հիվանդների մոտ դրանց օգտագործման արդյունքում մահվան կամ սրտի խափանման վտանգի դեպքերը նվազել են 34 տոկոսով:

Բժիշկները սարքը փոխպատվաստում են և անոթների միջով լարերն ամրացնում սրտի խոռոչին և սրտային պատին: Սարքը էլեկտրական ազդակներ է հաղորդում սրտի երկու կողմին էլ:

Էլմերն անմիջապես զգացել է ազդեցությունը: «Շատ երջանիկ եմ, որ կարող եմ դուրս գալ: Դա իսկապես փոխեց կյանքիս որակը», - ասում է նա:

Բժիշկ Զարեբան նշում է, որ անհայտ պատճառներով՝ բուժումը կանանց համար ավելի արդյունավետ է. սրտի աշխատանքի խափանման վտանգը կրճատվում է 63 տոկոսով:
XS
SM
MD
LG